Առնվազն 25 մարդ է զոհվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արեւելյան մասում «Դեմոկրատական ուժերի միավորում» խմբավորման գրոհի հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է AP գործակալությունը՝ հղում կատարելով տեղի իրավապաշտպան կազմակերպություններին։
Նրանց տեղեկացմամբ՝ Կոնգոյի Իտուրի նահանգում 15 մարդու փակել են տանը եւ ողջ-ողջ այրել, 7 հոգի սպանվել է։ Եվս երեքը սպանվել է Վալեզե Վոկուտու շրջանում։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության «Դեմոկրատական ուժերի միավորումը» առայժմ չի հաստատել իր հանցակցությունը միջադեպին։





























