ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային վերահսկման ծառայությունը (ICE) սխալմամբ Էկվադոր է արտաքսել ոսկերչական խանութից ավելի քան 100 մլն դոլարի գողություն կատարած Խեսոն Նելոն Պրեսիլիա Ֆլորեսին, հունվարի 22-ին տեղեկացրել է The New York Times (NYT) թերթը։
Նշվել է, որ Ֆլորեսը եւ նրա վեց հանցակիցները կարող էին դատապարտվել 15 տարվա ազատազրկման: Դատարանի փաստաթղթերի համաձայն՝ ICE-ն մեղադրյալին արտաքսելու որոշում է կայացրել առանց տեղի դատախազների հետ խորհրդակցելու։
Արտաքսումից հետո ԱՄՆ դատախազությունը հայտնել է, որ Ֆլորեսին առաջարկվել է պատիժը կրել ԱՄՆ-ում կամ «փաստացի կամավոր արտաքսվել՝ քրեական հետապնդումից խուսափելու համար», եւ էկվադորցին ընտրել է վերջին տարբերակը։
The New York Times-ը հավաստիացրել է, որ այս քայլը ձեռնարկվել է ԱՄՆ ներգաղթի ծառայության կողմից՝ արտաքսման ազգային ցուցանիշները բարձրացնելու նպատակով։





























