Համաձայն Հիդրոմետ ծառայության տեղեկատվության, հունվարի 20-ին և 23-ին սպասում էին ձյան տեղումներ, ամսի 20-ի տեղումները թույլ էին, իրականացրել ենք աշխատանքներ, դրանից հետո եղել է կտրուկ անկում, լուսադեմին նորից իրականացվել են փողոցների մշակման աշխատանքներ, որևէ խնդիր չենք ունեցել։ Այս մասին այսօր՝ հունվարի 26–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը` խոսելով Երևանում ձնամաքրման աշխատանքների մասին։
«Ամսի 23-ի ձյունը կանխատեսելի էր, նախապես հայտարարված էր, որ ցերեկն են սկսվելու տեղումները։ Առավոտյան ժամը 11:20-ին սկսվել է մայրաքաղաքի ամբողջ տարածքում ձյունը։ Բավականին ինտենսիվ տեղումներ էին։ Ձյան տեղումները տևեել են առավոտյան 11:20-ից մինչև երեկոյան 20:30-21.00-ն նոր դադարել է ձյունը, վերջնականապես։
Ժամը 10:30-ի դրությամբ ԵԱՍՄ հիմնարկի բոլոր մեքենա մեխանիզմները աղով-ավազով բեռնված, տարբեր եզրաչափի, տարբեր ֆունկցիայի, 37 բազմաֆունկցիոնալ մեծ, 12 փոքր մեքենաները, 49 միավոր ամբողջությամբ տեղակայված են եղել վարչական շրջաններում, ըստ նախապես մշակված մեր դիսլոկացիոն սխեմայի։
Աշխատանքները սկսվել են ժամը 12-ի մոտ, դեռ մեկ սմ չհասցրած սպիտակած վիճակում սկսեցին աղ ու ավազ ցանելու աշխատանքները։ Նախապես երկու-երեք ժամ հետո ինձ տրամադրվել է պարոն Կատվալյանի կողմից էլեկտրոնային սխեման, թե որ մեքենան որ հատվածում է գտնվում։ Եվ այսպես շարունակվեցին աշխատանքները մինչև ուշ երեկո, որից հետո առավոտյան արդեն մոբիլիզացվեցին միաժամանակ Կանաչապում ՀՈԱԿ–ի աշխատակիցները, որոնք մաքրել են բոլոր աստիճանները, ստորգետնյա, վերգետնյա անցումների, շենքեր տանող, այգիներ տանող։
Ընդհանուր առմամբ մոմբլիզացված է եղել 137 միավոր տեխնիկա, որից 107-ը ԵԱՍՄ հիմնարկին է եղել, 30-ը տարբեր ֆունկցիոնալ կարողությունների տեր մեքենաներ, «Կանաչապատում» ՀՈԱԿ–ից, մոտ 650 բանվորական ուժ է աշխատել այդ երկու օրերի ընթացքում։
Մաքրման աշխատանքները տևել են մինչև ուշ երեկո, որից հետո, նկատի ունենալով ջերմաստիճանի անկումը, առավոտյան 4:30-ից, այսինքն 23 լույս 24-ի գիշերը, ամբողջ տեխնիկան դուրս է եկել փողոց և մշակել բոլոր փողոցները։
Հունվարի 24-ի ժամը 10-ի դրությամբ մայրաքաղաքի բոլոր կենտրոնական և մասամբ երկրորդային փողոցները լրիվ մաքրված են եղել ձյան և սառույցի ծածկույթից, եղել է սև ասֆալտ։ Սա փաստում են և օպերատիվ ծառայությունները մեր և մեր շրջայցը և վարչական ղեկավարների շրջայցը»,–ասաց նա։
Այդուհանդերձ, Կամո Արեյանը խոստովանեց, որ խնդիր են ունեցել. «Ամսի 23 ին խցանումներ առաջացան մայրաքաղաքի գրեթե ամբողջ տարածքում։ Բայց հիմնական խցանումները եղան կենտրոն վարչական շրջանում։ Մենք քննարկել ենք խնդիրը շաբաթ օրը ԵԱՍՄ–ում։ Այն իմ կասկածը, որ ուշ է մտել տեխնիկան, այո, եղել են ուշ մտնելու ժամեր և դա պայմանավորված է եղել երթևեկի ինտենսիվությամբ, ուղղակի ԵԱՍՄ-ի մեքենամեխանիզմները չեն կարողացել մտնել երթուղի։
Ստիպված ժամը 2-ից հետո նոր դիմել ենք պարեկային ծառայությանը, որը սկսել է ճանապարհ բացել մեր մեքենաների համար և մեքենաները կարողացել են արդեն մշակել փողոցները աղու ավազով»,– ընդգծեց նա։՛





























