Թուրքիայի Բալըքեսիր նահանգում երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացրել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը (AFAD):

Ռիխտերի սանդղակով 4.4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Բալըքեսիրի Սինիրդաղ շրջանում:

Էպիկենտրոնը գտնվել է 14.78 կիլոմետր խորությունում: Նախնական տվյալներով՝ երկրաշարժը վնասներ չի պատճառել, զոհեր չկան: