Այսօր հունվարի 26-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:00-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի M6 7-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի կարմիր ավազահանքերի մոտ, բախվել են «Nissan» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Եղվարդ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորների մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Կայքը հայտնում է, որ նշված ճանապարհահատվածի մոտ 10 կմ հատված ամբողջությամբ մերկասառույց է, այդ հատվածում 4 ժամվա ընթացքում 5 ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել։