Եվրահանձնաժողովը նոր հետաքննություն է սկսել Grok չատբոտի նկատմամբ լուսանկարների խմբագրման սերվիսի պատճառով, որը թույլ է տվել օգտատիրոջ հարցմամբ «մերկացնել» դրանցում պատկերված մարդկանց, տեղեկացրել է Reuters գործակալությունը։
«Եվրահանձնաժողովը սկսել է հետաքննություն Իլոն Մասկի ստեղծած Grok չատբոտի դեմ՝ բաց պատկերներ ստեղծելու պատճառով»,- տեղեկացրել է գործակալությունը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովը տեղեկացրել էր, որ ուսումնասիրում է Grok-ի՝ իրական լուսանկարների հիման վրա մերկ պատկերներ ստեղծելու գործառույթը որպես եվրոպական օրենսդրության խախտում։



























