Թուրքիայում ձերբակալել են կազմակերպված հանցավոր խմբի 38 անդամի, որոնք նախատեսում էին զավթել լավաշի շուկան՝ այն մոնոպոլացնելու նպատակով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X սոցցանցում։
Ձերբակալությունները տեղի են ունեցել Մերսինում։ Պարագլխի հետ միասին ձերբակալվել են կազմակերպության 17 անդամները։ Նրանք փորձել են զավթել լավաշի արտադրության շուկան նահանգում, իրականացրել են ռեկետ արտադրողների նկատմամբ, ինչպես նաեւ մասնակցել են երկու միջադեպերի՝ միտումնավոր կերպով վնաս պատճառելով։
Գործողության ընթացքում առգրավվել են մի քանի միավոր զենք, 23 տրանսպորտային միջոց, որոնք, ինչպես պարզվել է, ձեռք էին բերվել հանցավոր գործունեության արդյունքում, եւ 85 բանկային հաշիվ՝ 11 մլրդ լիր ընդհանուր գումարով։




























