Ավան վարչական շրջանի Թամրուչի փողոցը հայտնվել է հակասանիտարական վիճակում: Այս մասին Facebook–ի իր էջի ուղիղ եթերում հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանը։
«Փողոցի կոյուղատար համակարգի խափանման պատճառով կոյուղաջուրը հոսում և լցվում է շենքի բակեր:
Նմանատիպ խնդիրները չեն կարգավորվում կամ մակերեսային լուծումներ են տրվում, քանի որ քաղաքապետարանը և Վեոլիա ջուր ՓԲ ընկերությունը չեն կարողանում հստակորեն տարանջատել իրենց ստանձնած պարտականությունները և նախատեսվող աշխատանքների ծավալները:
Հարգելի՛ քաղաքացիներ, քաղաքային իշխանությունը կարողանում է առավելագույն արդյունավետությամբ միայն կազմակերպել մատուցվող ծառայությունների անհամաչափ թանկացումները (գույքահարկ, ուղեվարձ...), բայց երբեք ծառայությունների որակը չեն երաշխավորում»։
Մանրամասները՝ տեսանյութում։





























