Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ թույլ չի տա իր ցամաքային և օդային կամ ջրերը տարածքներն օգտագործվեն Իրանի դեմ հարվածների համար: Երկրի արտաքին գործերի նախարարությունը համապատասխան հայտարարություն է տարածել:
Նախարարությունը շեշտել է, որ Էմիրությունները հավատարիմ են Իրանի դեմ ցանկացած թշնամական ռազմական գործողություն կանխելու սկզբունքին՝ անկախ նրանից, թե դա ում կողմից է արվում, և իյնչ ենթակառուցվածքների օգտագործմամբ:
Ավելի վաղ՝ հունվարի 23-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի ուղղությամբ ամերիկյան ռազմանավերի տեղաշարժի մասին՝ «համենայն դեպս»: Միևնույն ժամանակ, The Wall Street Journal-ը հայտնել է, որ Սպիտակ տան ղեկավարը շարունակում է քննարկել Թեհրանի վրա ուժային ճնշում գործադրելու կոշտ սցենարներ:
Նախօրեին Թրամփը Դավոսում հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է բանակցել Միացյալ Նահանգների հետ:





























