ԱՄՆ-ում ընտանեկան զույգը կյանքով է պատասխան տվել ծանոթներից մեկին Facebook-ում ընկերների ցուցակից հեռացնելու համար:
Թենեսի նահանգի ոստիկանապետը պատմել է, որ դա նրա պրակտիկայում հանդիպած ամենադաժան սպանությունն է:
Հետաքննության արդյունքներով, Բիլլի Քլեյ Փեյնին եւ Բիլլի-Ջին Հեյվորտին գնդակահարել են հունվարին, այն բանից հետո, երբ նրանք ընկերների ցուցակից ջնջել են Ջենել Փոթերին, որի հայրն էլ իրականացրել է այդ դաժան սպանությունը:
Երբ նրանց դիակները հայտնաբերել են, մոր ձեռքերին գտել են նաեւ ութ ամսական երեխային, ով, բարեբախտաբար, չէր տուժել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:




























