Հունվարի 28-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ.։ Շիրակի հարթավայրի ցածրադիր գոտում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արարատյան հովտում, այդ թվում Երեւանում սպասվում է մառախուղ, գիշերը եւ առավոտյան ժամերին՝ մերկասառույց ճանապարհներին։ Օդի ջերմաստիճանը Լոռիի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում առաջիկա 4 օրերին ցերեկվա ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, մնացած մարզերում էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում են առանց տեղումների եղանակ, մառախուղ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ 0-2։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -13-18, ցերեկը՝ -3+2,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -2+2,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -9-13, ցերեկը՝ -3+1,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1+3,
Լոռիում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +2+5,
Տավուշում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +3+6,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -13-17, ցերեկը՝ -3+2,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -2+2,
Արարատում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ 0-3,
Արմավիրում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -1+3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-3,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +5+9,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +3+7։





























