Սանկտ Վալենտին քաղաքի (Ստորին Ավստրիա դաշնային հող) ոստիկանությունը ձերբակալել է Ռումինիայի քաղաքացու, որը փորձել էր գնացք առեւանգել քաղաքի կայարանում։ Այս մասին տեղեկացրել է OE24 հեռուստաալիքը։

Նրա տվյալներով՝ 37-ամյա տղամարդը կոտրել էր լոկոմոտիվի պատուհանները մուրճով եւ մտել վագոնավարի խցիկ։ Այնուհետեւ նա փորձել է գործի դնել գնացքը, բայց չգիտեր ինչպես անել դա։ Այդ պահին նրան նկատել են ոստիկանության աշխատակիցները եւ փորձել բռնել նրան։ Տղամարդն սկսել է իրեն ագրեսիվ պահել եւ հարձակվել է իրավապահների վրա, ինչի հետեւանքով տուժել է երկու աշխատակից։

Իրավախախտը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք։