Սիրիա են ուղարկվել հատուկ նշանակության ջոկատի շուրջ 15 հազար իրանցի զինվորներ`որպես օգնության Բաշար Ասադի վարչակարգին` երկրում կարգուկանոն հաստատելու համար: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով չինական լրատվամիջոցներին:
Հատուկ ստորաբաժանումները կտեղակայվեն երկրի առանցքային նահանգներում: «Սիրիան դիմել է բարեկամ Իրանին հատուկ նշանակության 15 հազար զինվորներ տրամադրելու խնդրանքով, որոնք պետք է տեղակայվեն երկրի առանցքային նահանգներում անկարգությունների ճնշմանն աջակցելու համար», - հայտնել է «Ժենմին ժիբաո» թերթը:
Հիշեցնենք, որ երեկ իսրայելական Debka տեղեկատվական կայքը հայտնել էր այն մասին, որ Մեծ Բրիտանիայի եւ Քաթարի բանակների հատուկ նշանակության ստորաբաժանումների հրահանգիչները գրոհայիններին աջակցություն են ցուցաբերում, որոնք մարտնչում են սիրիական կառավարական զորքերի դեմ Հոմս քաղաքի տարածաշրջանում:




























