Կալուգայում նախկին Volkswagen գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային ներկայացուցիչը։

«Հրշեջ խմբերն արձագանքել են Կալուգայի Ավտոմոբիլնայա 1 հասցեում սկսված հրդեհի մասին հաղորդագրությանը»,- ասել է զրուցակիցը։

Yandex.Maps սերվիսի տվյալներով՝ այս հասցեն AGR Automotive Group գործարանի՝ Կալուգայի Volkswagen-ի նախկին գործարանի տեղակայման վայրն է։

Shot թելեգրամ-ալիքի տվյալներով՝ հրդեհը բռնկվել է պենոպլաստի ուտիլացման հաստոցից, աշխատակիցները տարհանվել են։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Ավտոմոբիլնայա փողոցի շենքում հրդեհը ընդգրկում է 4 000 քառակուսի մետր տարածք։ Հրշեջները պայքարում են հրդեհի դեմ,  հարակից տարածքներից լրացուցիչ հրշեջ հաշվարկներ են հրավիրվել։