Բամբասանք է։ Ես համաձայն չեմ նման ձեւակերպման հետ։ Դա ճիշտ չէ։ Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 28-ին ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հայ Առաքելական եկեղեցու բարեփոխման մասին հայտարարությունը խախտում է ժողովրդավարական սկզբունքները։

«Հոգեւորականները Հայաստանում չեն հետապնդվում։ Բայց ես ուզում եմ հարց տալ։ Եթե որոշ քաղաքացիներ կոչ են անում բռնի կերպով տապալել օրինական ընտրված կառավարությունը, ինչպես նաեւ սպանել նրա ներկայացուցիչներին, այդ թվում՝ ինձ, ինչպիսի՞ն կլինի ձեր արձագանքը»,- հարցրել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ շատ տխուր է, որ Հայաստանում կան հոգեւորականներ, որոնք դա արել են։

Արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանում գործում է օրենքի գերակայությունը։ Հետեւաբար, բոլորը պետք է գործեն դրա շրջանակում։