Հայաստանը հարգանքի տուրք է մատուցում հայրենիքի համար ընկած իր զինվորներին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Ֆրանսիայի Սենատի անդամ Վալերի Բուայեն, ով նաև լուսանկար է հրապարակել Եռաբլուրից։
Նա, մասնավորապես, նշել է. «Նրանք զոհվեցին՝ դիմակայելով Թուրքիայի կողմից աջակցվող Ադրբեջանի ագրեսիային, միջազգային հանրության չափազանց հաճախ հանցակից անտարբերության պայմաններում։ Նրանց հիշատակը ստիպում է ինձ. ես կշարունակեմ պաշտպանել հայ ժողովրդին»։





























