Հակաիրանական գործողություններին մասնակցելու համար Ադրբեջանը կարող է որպես փոխհատուցում պահանջել Լեռնային Ղարաբաղը կամ Իրանի տարածքը: Փետրվարի 10-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում նման կարծիք է հայտնել արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Փորձագետը հիշեցրել է, որ հարձակողական գաղափարներն արդեն հնչեցվել են Ադրբեջանի իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից:  Նշելով, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները քիչ հավանական է համարում, գոնե տվյալ փուլում, Ռուբեն Սաֆրաստյանը ասել է, որ եթե Իրանի դեմ լայնածավալ գործողություններ սկսելու որոշում այնուամենայնիվ կայացվի, ապա ստիպված կլինեն օգտագործել Ադրբեջանի տարածքը: Այն իր հերթին կարող է որպես փոխհատուցում պահանջել ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը կամ Իրանի տարածքներից:  Սաֆրաստյանի խոսքով` նման տարբերակը նորություն չէ, եւ համապատասխան խոսակցությունները վաղուց են շրջանառվում: