Թեհրանը բաց է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար, սակայն կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարզապես փորձում է պարտադրել իր կամքը, CNN-ի հարցազրույցում ասել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ-Բաղեր Ղալիբաֆը։

Թեհրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ, բայց միայն այն դեպքում, եթե այդ բանակցությունները «իսկական» լինեն, ընդգծել է Ղալիբաֆը։

Նա ավելացրել է, որ չի կարծում, թե սրանք «բանակցությունների այն տեսակն են, որոնց ձգտում է ԱՄՆ նախագահը. նա պարզապես ցանկանում է պարտադրել» իր կամքը ուրիշներին։

Տարածաշրջանում ամերիկյան ուժերի կուտակման վերաբերյալ Ղալիբաֆը զգուշացրել է Վաշինգտոնին, որ Իրանը կպատասխանի հարձակման դեպքում։

«Թրամփը կարող է պատերազմ սկսել, բայց նա չի կարող վերահսկել այն»,- ընդգծել է նա։