Վարորդը մի քանի անգամ հարվածել է Նյու Յորքի սինագոգի շենքին, մեքենան կոտրել է շենքի դռները, տեղեկացրել է New York Post թերթը։

«Նա մի քանի անգամ հարվածել է Բրուքլինի սինագոգին իր մեքենայով... Միջադեպի տեսանյութում երեւում է, որ դռները դուրս են եկել ծխնիներից»,- նշվել է հրապարակման մեջ։

Պարբերականի տվյալներով՝ տղամարդը ձերբակալվել է։ Նշվել է նաեւ, որ վարորդը հայտնել է, որ մեքենան կառավարման չէր ենթարկվում։