NEWS.am–ի տեղեկություններով, հունվարի 27-ին Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից մեկի առոջղական վիճակը շարունակվում է ծանր գնահատվել։
Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած մյուս քաղաքացիները դեռևս գտնվում են հոսպիտալացվման փուլում, նրանցից մի քանիսն ամբուլատոր բուժում են ստանում։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 27-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-55-րդ կմ-երի հատվածում տեղի են ունեցել ավտովթարներ․ բախվել է ընդհանուր 15 ավտոմեքենաներ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները հատուկ տեխնիկյի օգնությամբ 2 քաղաքացու դուրս են բերել «Ford» մակնիշի ավտոմեքենաներից, մոտեցրել շտապօգնության մեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադներն այսօր առավոտից աշխատում են գերծանրաբեռնված՝ բուժօգնություն տրամադրելով Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին հայտնել է, որ 10 քաղաքացի հոսպիտալացվել է. հիմա բուժզննման փուլում են, կան ծանր դեպքեր:





























