2025թ․ Ճապոնիայում գրանցվել է ինքնասպանությունների ռեկորդային թիվ դպրոցականների շրջանում։ Ինչպես հայտնել է երկրի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը, ինքնասպանություն են գործել կրտսեր եւ միջին ուսումնական հաստատությունների 532 աշակերտներ։ Սա ամենամեծ թիվն է 1980 թվականից սկսած, երբ սկսել են նման վիճակագրություն վարել։
Ճապոնիայում աղջիները տղաներից ավելի հաճախ են դիմում ինքնասպանության։
Միեւնույն ժամանակ, երկրում, որն ունի 124 մլն բնակիչ, ինքնասպանությունների ընդհանուր թիվը կրճատվում է։ 2025թ․ ինքնասպանություն է գործել Ճապոնիայի մոտ 20 հազար բնակիչ։
2024թ․ տվյալների համաձայն՝ Ճապոնիայում ինքնասպանությունների ընդհանուր թիվը կազմել է 20 268, երեխաների շրջանում՝ 527։ Ընդ որում՝ ինքնասպանությունների ճնշող մասը (13 7630) բաժին է ընկել արական սեռի ներկայացուցիչներին։ Երեխաների շրջանում ինքնասպանությունների ամենամեծ թիվը (349) բաժին է ընկել ավագ դպրոցի աշակերտներին։



























