ԱՄՆ պաշտոնյաները կհյուրընկալեն Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի պաշտպանության եւ հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Իրանի վերաբերյալ բանակցությունների համար, հաղորդել է Axios-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նշվել է, որ իսրայելցի պաշտոնյաները մեկնել են Վաշինգտոն՝ Իրանում հնարավոր թիրախների վերաբերյալ հետախուզական տվյալներ փոխանակելու համար։ Միեւնույն ժամանակ, սաուդցի պաշտոնյաները ձգտում են կանխել պատերազմը՝ առաջ մղելով դիվանագիտական լուծումը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ամերիկյան խոշոր ուժեր են շարժվում դեպի Իրան։
2025թ․ հունիսին ԱՄՆ-ը հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտների։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտնել է, որ երկիրը ամբողջությամբ ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը՝ օգտագործելով 75 գերճշգրիտ կետային զինամթերք։ Իրանի իշխանությունները հերքում են իրենց միջուկային օբյեկտների ոչնչացումը։ Իրադարձությունների ժամանակագրությունը վարել է«Газета.Ru»-ն։





























