Չինաստանի մաքուր էներգիայի ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ SANY Group-ը, ուսումնասիրում է Հայաստանում արևային էներգետիկայի և էներգիայի կուտակման համակարգերի ոլորտում ներդրումային հնարավորությունները։ Ընկերությունը դիտարկում է մինչև 1 ԳՎտ հզորությամբ նախագծերի իրականացումը Հայաստանում, որի շրջանակում փնտրում է համագործակցության գործընկերներ կամ համապատասխան նախագծեր։
SANY Group-ի ներկայացուցիչ Լյու Յաո Դոնգը NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրել է ընկերության ծրագրերը, ինչպես նաև խոսել է Հայաստանի՝ որպես ներդրումային երկրի գրավչության և Չինաստանի հետ համագործակցությունը խորացնելու մարտահրավերների մասին։
Նրա խոսքով՝ Հայաստանը դիտարկվում է որպես նոր և հեռանկարային շուկա՝ շնորհիվ իր բարենպաստ աշխարհագրական դիրքի, արևային օրերի մեծ քանակի և վերականգնվող էներգետիկայի զարգացման բարձր ներուժի։
Մանրամասները՝ տեսանյութում։











