Ֆրանսիան մինչեւ վերջ դեմ էր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) եվրոպական ահաբեկչական ցուցակում ներառելուն, սակայն հետո չեղյալ հայտարարեց իր որոշումը ԵՄ այլ երկրների ճնշման տակ։ Այս մասին հաղորդել է եվրոպական Politico պարբերականը՝ հղում կատարելով աղբյուրներին։
«Նրանք (Ֆրանսիան) չէին ցանկանում մի կողմ քաշվել՝ որպես միակը, որը խոչընդոտում էր այս որոշմանը»,- ասել է Եվրախորհրդարանի անանուն ներկայացուցիչը։
Պարբերականի տվյալներով՝ Ֆրանսիայից բացի, Իսպանիան եւ Իտալիան նույնպես մինչեւ վերջերս ձեռնպահ էին մնացել այս որոշումից ։ Այլ երկրների դիվանագետներին հետագայում հաջողվել է իրենց կողմը գրավել Հռոմին եւ Մադրիդին՝ Փարիզը թողնելով միակ մայրաքաղաքը, որը չէր աջակցում որոշմանը։
Եվրոպացի դիվանագետի խոսքով՝ այս որոշումը թույլ է տվել Ֆրանսիային «պահպանել այն հնարավորությունը, որ «եվրաեռյակը» կարող է դեր խաղալ, եթե միջուկային բանակցությունները վերսկսվեն»։ Պարբերականն ընդգծել է, որ որոշման կայացումից առաջ Փարիզի վրա այլ մայրաքաղաքների ճնշումը «չափազանց ուժեղացել է», ինչը նրան ստիպել է հրաժարվել իր դիրքորոշումից։
Հինգշաբթի ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը X-ում գրել էր, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները «վճռական քայլ են ձեռնարկել՝ ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելով»։





























