ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնից ստացել է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների ցանկ, այդ թվում՝ միջուկային օբյեկտներին հարվածների։ Այս մասին տեղեկացրել է New York Times (NYT) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ Սպիտակ տան ղեկավարը բաց է մնում դիվանագիտական լուծման համար, ռազմական սպառնալիքները հիմնականում ուղղված են Թեհրանին բանակցությունների մղելուն։
«Թրամփն ունի բազմաթիվ տարբերակներ Իրանի հարցում։ Նախագահը հույս ունի, որ որեւէ գործողություն անհրաժեշտ չի լինի, բայց իրանական ռեժիմը պետք է գործարք կնքի, քանի դեռ ուշ չէ», - նշել է թերթը։
2025թ․ հունիսին ԱՄՆ-ը հարվածել է Իրանի երեք միջուկային օբյեկտների։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նշել է, որ իր երկիրն ամբողջությամբ ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը՝ օգտագործելով 75 գերճշգրիտ զինամթերք։ Իրանի իշխանությունները հերքել են իրենց միջուկային օբյեկտների ոչնչացումը։ Իրադարձությունների ժամանակագրությունը ներկայացրել է «Газета.Ru»-ն։





























