Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանին տեղեկացրել է, որ Անկարան պատրաստ է միջնորդ հանդիսանալ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

Նշվել է, որ երկու ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանում լարվածության սրումը։

«Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդել Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ՝ լարվածությունը նվազեցնելու եւ խնդիրները լուծելու համար»,- հաղորդել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։

Էրդողանը նաեւ հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ հունվարի 30-ին նախատեսված հանդիպման մասին։