Անհայտ անձինք Ֆրանսիայի մայրաքաղաքում հարձակվել են չինացի պաշտոնյայի վրա ՝ գողանալով 6-7 միլիոն եվրո արժողությամբ ժամացույցներ և զարդեր: TF1-ը հաղորդել է միջադեպի մասին:

Լրագրողների տվյալներով՝ Փարիզի 16-րդ շրջանում երկու հարձակվողներ ներխուժել են տուժածի բնակարան և հարձակվել նրա վրա, երբ նա քնած է եղել: Կողոպուտից հետո հանցագործները փախուստի են դիմել, իսկ տուժածը դիմել է ոստիկանությանը:

Տղամարդը տեղափոխվել է Ժորժ Պոմպիդու հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ՝ վնասվածքները նրա կյանքի համար վտանգավոր չեն:

Ֆրանսիայում ավելի վաղ մի շարք աղմկահարույց գողությունների մասին է հաղորդվել, դրանց թվում՝ վելի քան 1 միլիոն եվրոյի կողոպուտը ամերիկացի ոսկերիչ Քրիս Այրից, ինչպես նաև հավաքորդական ճենապակյա իրերի գողությունը Ելիսեյան պալատից: