Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքում բուք է։

Արարատի մարզում և Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։