Պաշտպանության նախարարությունից պարզաբանել են՝ ինչու է ռազմական ոստիկանության մեքենա հերթապահում Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ։
«Երևանի նշված վարչական շրջանում մի քանի զորամաս կա, բնականոն ծառայություն է»,- NEWS.am–ին ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Նշենք, որ ավելի վաղ Տ․ Պսակ քահանա Մկրտչյանն ահազանգել էր, որ առավոտից ռազմական ոստիկանության մեքենա է հերթապահում Երևանի Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ։





























