Արտամուսնական կապերի դեմ պայքարի օրիգինալ ձեւ են գտել Ինդոնեզիայի իշխանությունները, այսուհետ նրանց աշխատավարձերը փոխանցվելու են կանանց բանկային հաշիվների վրա:

Նման որոշում է կայացվել կանանց կողմից ստացված ահռելի քանակությամբ բողոքներից հետո, թե պաշտոնյաները գումարի մեծ մասն օգտագործում են սիրուհիների վրա: Նորարարությունը չի տարածվում կին պաշտոնյաների վրա:

Ինդոնեզիայի իշխանությունները հայտնի են իրենց արտառոց որոշումներով: Օրինակ, գնացքներում անտոմս ուղեւորների դեմ պայքարելու համար շարժակազմերի ողջ երկայնքով բվետոնե գնդեր են շարել: