«Պլեցեսկ» կոսմոդրոմի ավագ ինժեներին` փոխգնդապետ Վլադիմիր Նեստերեցին դատապարտել են 13 տարվա ազատազրկման ԱՄՆ-ի օգտին լրտեսություն կատարելու համար: Նա ԿՀՎ-ին տեղեկություններ է հաղորդել ռուսական ռազմավարական հրթիռային համալիրների իրականացրած փորձերի վերաբերյալ:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային բյուրոյի տեղեկության մեջ ասվում է, որ ծառայողական լսումների ժամանակ Նեստերեցը իրեն մեղավոր է ճանաչել եւ խոստովանել, որ դրամական պարգեւատրում է ստացել ԱՄՆ ԿՎՀ-ի ներկայացուցիչների կողմից ռուսական ռազմավարական հրթիռային համալիրների իրականացրած փորձերի վերաբերյալ տրամադրած տեղեկությունների համար, որը պետական գաղտնիք էր:

Ինժեներին դատել են պետական դավաճանության հոդվածով: