Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար գեներալ Թանգսիրիի զոհվելու մասին համացանցում տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է Tasnim-ը։
Ըստ իրանական լրատվամիջոցի, այդ լուրերը տարածվել են Telegram հարթակում։
«Tasnim գործակալության իրականացրած տեղեկատվության ստուգումը տեղեկացված աղբյուրների օգնությամբ ցույց է տվել, որ այդ նորությունը լիովին կեղծ է և պատրաստվել ու հրապարակվել է հիմնականում հակաիրանական շարժման հոգեբանական գործողությունների շրջանակում»,- հայտնում է գործակալությունը։
Գեներալ Թանգսիրիի սպանության մասին կեղծ լուրի ծագման վերաբերյալ Sepah News-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ տեղեկությունը ստացվել է իսրայելական աղբյուրից։
Մեկնաբանելով այս լուրը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հասարակայնության հետ կապերի բաժինը նույնպես հայտարարել է, որ անվտանգության և ռազմական հարցերի վերաբերյալ լուրեր տարածելու «Alarm» օգտահաշվի մոտեցումը լիովին աննախադեպ է։ Այս իսրայելական օգտահաշիվը, որը համարվում է Մոսադի օպերատիվ ստորաբաժանումը հոգեբանական պատերազմում, նախկինում պնդում էր, թե սպանել է գեներալ Քաանիին, գրում են իրանական լրատվամիջոցները։