Իրանի հետախուզության նախարարությունը հրապարակել է հայտարարություն, որում դատապարտում է ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ընդգրկելու Եվրամիության որոշումը, տեղեկացրել է Mehr-ը։

«Մեծամտության գլոբալ ճակատը (արեւմտյան երկրները՝ ԱՄՆ գլխավորությամբ) ակտիվացրել է գրոհները Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դեմ,- նշվել է Իրանի նախարարության հաղորդագրությունում։- Սիոնիզմի եւ ԻՊ ահաբեկչական կազմակերպության կողմնակիցները, որոնք դժգոհ են ԻՀՊԿ քաջերի՝ սիոնիստական եւ ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող հաղթական դիմակայությունից, օրեցօր էլ ավելի են  ցուցադրում իրենց թշնամանքը ԻՀՊԿ-ի հանդեպ, որովհետեւ ԻՀՊԿ-ն գլխավորում է ԱՄՆ-ի եւ սիոնիստական կազմավորումների հետ կապված ահաբեկիչների դեմ պայքաը»,- նշվել է Իրանի հետախուզության նախարարության հայտարարությունում։

Իրանցի պաշտոնատար անձինք հայտնել են, որ Իրանի խորհրդարանը, հավանաբար, եվրոպական պետությունների, որոնք մասնակից են ԻՀՊԿ-ն ահաբեկչական հայտարարելուն, բանակները կհայտարարի ահաբեկչական կազմակերպություններ։