Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի մասնակցությամբ հարցաքննությունն ավարտվեց։
Քննչական կոմիտեի դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում Մակար Սրբազանը հայտնեց, որ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ նախաքննական գաղտնիք է համարվում։
Հնարավո՞ր է ճամբար փոխել, Սրբազանը բորբոքվեց. «Ի՞նչ է նշանակում ճամբար փոխել, ես երբեք իմ ուխտը չեմ դրժելու անգամ մահվան գնով։ Մենք ուխտը կնքել ենք Աստծու եւ Սուրբ Էջմիածնի հետ»։
Նշենք, որ այսօր վաղ առավոտից ծանուցումներ են ուղարկվում Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին՝ Քննչական կոմիտե ներկայանալու, քանի որ ունեն մեղադրյալի կարգավիճակ։











