Մեծամորի համայնքապետարանի բարեկարգման բաժնի աշխատակիցներն այսօր Նիկոլ Փաշինյանի հետ պատարագի են մասնակցում Մրգաշատում։
NEWS.am-ի հետ զրույցում նրանք սակայն հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի վերաբերյալ։
«Ես պատարագի եմ մասնակցում ու վերջ»,– ասաց բաժնի տնօրենը։
«Հոգեւորականներին ձերբակալելը ճիշտ չի, բայց ղեկավարն ինքն է, որոշողն էլ, մենք չենք կարա կանխենք, բայց եկեղեցական կրոնը քանդելը ճիշտ չի»,– ասաց բաժնի աշխատակիցներից մեկը։











