Վրաստանի բնապահպանական կազմակերպությունները բողոքի ակցիաների շարք են սկսել Քուռ գետի վրա «Բեշիկ-Ալա» անվամբ ջրամբարների կառուցման դեմ: Այդ մասին տեղեկացնում է «Էկոլուրը»: Այդ նախագծով Քոււռ գետի հունը պետք է փակվի Թուրքիայի տարածքում (Արդահանի շրջան), եւ կառուցվեն ջրամբարների կասկադներ:
Վրաստանի կանաչների կուսակցությունն արդեն իսկ անհանգստություն է հայտնել այդ կապակցությամբ: Ըստ վրացի բնապահպանների` Վրաստանի տարածքում Քուռ գետի հունի 5 կմ-ոց հատվածում ընդհանրապես ջուր չի լինի, իսկ շրջակա տարածքը կչորանա: Հատկապես աղետալի վիճակ կլինի Բորժոմիում եւ Թբիլիսիում, մեծ է հավանականությունը, որ համաճարակ կսկսվի:
Հետաքրքիր է, որ թուրքական նախագիծը կարող է վնասել նաեւ Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարին, որի սնուցող գլխավոր աղբյուրներից մեկն էլ Քուռ գետն է: Թուրքական նածագծի իրականացման դեպքում ջրամբարը կկորցնի ջրի 10%-ը, ինչը մեծ վնաս կհասցնի Ադրբեջանի գյուղատնտեսությանը:




























