Այսօր՝ փետրվարի 1-ին, «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից Արարատի մարզում իրականացված ավտոմրցաշարի ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 30-ամյա Արման Ս.-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով Ազատի ջրամբարի ճանապարհին շրջվել է, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Պարզվել է, որ մրցաշարը իրականացվում է «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» ՀԿ-ի կողմից, իսկ մահացածը մասնակից չի եղել, քանի որ ցուցակներում նրա անունը չկա, նա որպես հանդիսատես է ժամանել մրցաշարին։ Դեպքը տեղի է ունեցել մինչեւ մրցաշարի սկսելը։