4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել այսօր` փետրվարի 10-ին, Իրանի հյուսիսում: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը` վկայակոչելով Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի համալսարանի սեյսմոլոգներին:

Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Երեւանի ժամանակով ժամը 1:30-ին, Քիլան բնակավայրի մերձակայքում, Թեհրանից 86 կմ հեռավորության վրա:

Տուժածների կամ ավերածությունների մասին տվյալներ չկան:

Իրանը մտնում է երկրագնդի 10 ամենասեյսմավտանգ գոտիների մեջ, ամեն 10 տարին 7 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ է լինում: