Փետրվարի 2-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին NEWS.am–ին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։ 

Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:  

Վարդենյաց լեռնանցքը (բուք է) փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։  

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում, Ջամշլու-Ծիլքար և Քուչակ-Ապարան ավտոճանապարհներին բուք է։

Շիրակի և Արմավիրի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։