Ռուսաստանի Դաշնության նախագահի մարտի 4-ին կայանալիք ընտրություններին ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի կազմում ընդգրկված են նաեւ ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչները:

Մասնավորապես, դիտորդական խմբի կազմում են Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը (երկուսն էլ ՀՀԿ-ական):

Նրանք դիտորդական առաքելություն կիրականացնեն համապատասխանաբար Սանկտ-Պետերբուրգում եւ Մոսկվայում: