Կոլումբիական «Ծովածոցի կլան» հանցավոր խմբավորման պարագլուխներից մեկը՝ Խոսե Գոնսալո Սանչեսը, խեղդվել է գետում։ Այս մասին հայտնել է հարավամերիկյան երկրի նախագահ Գուստավո Պետրոն։
«Խեղդվել է «Ծովածոցի կլանի» հիերարխիայում երկրորդ մարդը, որը հայտնի է «Գոնսալիտո» մականվամբ»,- գրել է նա X-ում։
El Tiempo» թերթը, հղում անելով խմբավորման հայտարարությանը, հայտնել է, որ նավակը, որում գտնվել է Սանչեսը, շրջվել է Տիերալտա մունիցիպալիտետի գետերից մեկում։ «Ծովածոցի կլանի» խոսքերով՝ նա ուղևորվել է հատուկ գոտիներից մեկը, որոնք Կոլումբիայի կառավարությունը պարտավորվել է ստեղծել հանցավոր խմբավորման անդամների ժամանակավոր տեղակայման համար։
Ինչպես նշում է «El Tiempo»-ն, Սանչեսի դեմ հարուցված է եղել 44 քրեական գործ՝ սպանության, առևանգման, թմրանյութերի շրջանառության, զենքի մաքսանենգության և այլ հանցագործությունների մեղադրանքով։ 2025 թվականի հուլիսին կոլումբիական դատարանը հավանություն է տվել նրան ԱՄՆ արտահանձնելուն։
«Ծովածոցի կլանը» Կոլումբիայի խոշորագույն հանցավոր կազմակերպությունն է, որը զբաղվում է թմրավաճառքով։ 2025 թվականի դեկտեմբերին Կոլումբիայի կառավարության և խմբավորման ներկայացուցիչները Դոհայում ստորագրել են խաղաղությանը հավատարիմ մնալու համաձայնագիր։ Ձեռք բերված պայմանավորվածություններից մեկը ցանկանում է Կոլումբիայի հյուսիսում և արևմուտքում ստեղծել երեք հատուկ գոտիներ՝ «Ծովածոցի կլանի» անդամների ժամանակավոր տեղակայման համար։





























