Փետրվարի 13-16-ին Երեւան կայցելի Հայաստանի եւ Բելառուսի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուսական կողմի պատվիրակությունը` հանձնաժողովի համանախագահ, ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկիի գլխավորությամբ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան Հայաստանի ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:
Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը տեղի կունենա փետրվարի 13-ին: Այցի շրջանակներում բելառուսական պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան միջազգային կառույցներում ՀՀ ԱԺ պատվիրակությունների, ինչպես նաեւ մի շարք գերատեսչությունների ղեկավարների հետ: Նրանք կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:




























