Պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, 7 անձ կալանավորված է: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Ավելի վաղ, «Ազատությունը»՝ հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ օրեր առաջ Բանգլադեշի մի խումբ քաղաքացիներ փորձել են Հայաստանի կողմից ապօրինի հատել Իրանի հետ պետական սահմանը, սակայն ԱԱԾ ծառայողները ձերբակալել են նրանց:





























