Ծագումով ռուս շվեյցարացի մոդել Քսենյա Չումիչովայի լուսանկարները հայտնվել են ինտիմ ծառայություններ մատուցող կայքում: Նա «Ֆորմուլա-1»-ի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոյի ընկերուհին է եւ ներկայումս մտադիր է դատական գործընթաց սկսել գործակալության դեմ:

Նյու Յորքում էսկորտային ծառայությունների մատուցման մեջ մասնագիտացած Fantasyallures.com պորտալը Չումիչովային ներկայացրել է որպես իր VIP-մարմնավաճառուհի, ով, բացի միջոցառումների ժամանակ պատկառելի տղամարդկանց ուղեկցելուց,  կարող է ինտիմ ծառայություններ մատուցել`  ժամի դիմաց  700 ֆունտով:

Քսենյայի խոսքով` ֆրանսիական Myriam Girard բրենդի համար արված էրոտիկ բնույթի լուսանկարները գողացել են համակարգչից: