Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին Աբու Դաբիում կմասնակցի Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար»  2026 թվականի մրցանակաբաշխությանը։ Տեղեկությունը  NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Հարցին՝ Աբու Դաբիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև երկկողմ հանդիպում նախատեսվու՞մ է, Նազելի Բաղդասարյանը պատասխանեց․

«Ինչպես տեղեկացրի, այս պահին մրցանակաբաշխության մասին տեղեկություն ունեմ, և հաստատում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է մրցանակաբաշխությանը»։

Նշենք, որ Շեյխ Զայեդ հիմնադրամի «Մարդկային եղբայրության համար»  2026 թվականի մրցանակաբաշխությանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, կմասնակցի նաև Իլհամ Ալիևը։