Ռումինիայում ձյան առատ տեղումների պատճառով Բուզեուի տարածաշրջանի 38 բնակավայր մնացել է «սպիտակ գերության» մեջ: Ինչպես փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, աշխարհից կտրվել է 23 հազ. մարդ: Ռումինական հեռուստատեսությունը փետրվարի 10-ին կադրեր է ցուցադրել, որտեղ երեւում են միայն ծառերի գագաթներն ու տների ծխնելույզները, իսկ բնակիչները թունելներ են փորում` դուրս գալու համար:
Հաղորդվում է, որ Բուզեու են ուղեւորվել փրկարարների, ոստիկանության եւ բանակի ստորբաժանումներ` տեղի բնակչությանն օգնելու համար:
Նշվում է, որ Ռումինիայում արդեն երկու շաբաթ շարունակվող ձնաբուքն ավելի քան 140 մարդու կյանք է խլել: Տարերքից տուժել է մոտ 300 բնակավայր:




























