Միջազգային վարկանիշային Standard & Poor’s գործակալությունը նվազեցրել է Եգիպտոսի վարկային վարկանիշը` «В+»-ից իջեցնելով «В-»-ի` «բացասական» կանխատեսմամբ:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, վարկանիշի իջեցման պատճառը Եգիպտոսի տնտեսությունում դրական փոփոխությունների բացակայությունն է: Փորձագետները նշում են, որ քաղաքական անկայունության համապատկերում շարունակվում է կապիտալի հոսքը արաբական երկրներ, ինչպես նաեւ ավելանում են ֆինանսական ռիսկերը` արտասահմանյան ներդրումների կտրուկ անկման պատճառով:
Standard & Poor’s-ում հիշեցրել են, որ Եգիպտոսի կենտրոնական բանկը, փորձելով պահպանել տեղական արժույթի փոխարժեքը, վաճառել է ոսկու պաշարների մեծ մասը: Անցած տարվա սկզբին այդ պաշարները գնահատվում էին 36 մլրդ դոլար, այս տարվա հունվարին` մինչեւ 16 մլրդ դոլար:




























