Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռոբերտ Գալոյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Կառավարության մամուլի ծառայությունից:
Ռոբերտ Գալոյանը ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին, քաղաք Երեւանում: 1981 թ.-ին ավարտել է Երեւանի թիվ 10 միջնակարգ դպրոցը: 1985 թ.-ին ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխատանքի էկոնոմիկա եւ կազմակերպում ֆակուլտետը:
1985-1991 թթ.-ին աշխատել է Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես տնտեսագետ: 1991-2012 թթ.-ին աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում, նախ որպես տեսուչ, այնուհետեւ 1997 թ.-ից եղել է Հարկային պետական տեսչության պետի աշխատակազմի ղեկավար, Սպանդարյանի հարկային տեսչության պետ, օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ: 2009 թ.-ին նշանակվել է օպերատիվ հետախուզության վարչության պետ: 2012 թ.-ի փետրվարի 10-ին նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:
Հարկային ծառայության գնդապետ է: Ամուսնացած է, ունի երկու որդի:




























