Մեր հասարակությանը հնարավորություն ենք տալու, որ ընտրեն ոչ միայն անձին, այլ որպես առաջնային հանգամանք դիտարկեն այն ծրագիրը, որը նա ներկայացնում է: Կիրակի օրը շուրջ 1700 քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Նա ներկայացրել է Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրիրը, որի դրույթներից մեկը հարկային քաղաքականության փոփոխությանն է վերաբերում. փոքր բիզնեսը պետք է ազատվի հարկերից, որ կարողանա զարգանալ։

«Լավ նորություններ փոքր բիզնեսի համար. նախ` էլ չեք վճարելու հարկեր, երկրորդը էլ չեք հանդիպի հարկային տեսուչին»,- ասել է Նարեկ Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։