Պլանշետային համակարգիչների համար նախտեսված  Microsoft Windows 8 օպերացիոն համակարգը չի աջակցի Windows XP-ի եւ Windows 7-ի համար մշակված ծրագրային արտադրանքին:

Նշվում է, որ  այդ տարբերակը ներառելու է ARM պրոցեսորների աջակցության ծրագիր, ինչպես նաեւ կարող է «կոմպլեկտավորվել»  Office 15-ի  փաթեթից ավելի վաղ տեղադրված հավելվածի հետ:  Windows 8 –ով կառավարվող պլանշետներով հնարավոր է թողարկել Metro ինտերֆեյս օգտագործող եւ Windows Store ծրագրերի համացանցային խանութից ներբեռնված  հավելվածներ:

Microsoft-ը նաեւ պարզաբանում է, որ Windows 8 –ի բազայով պլանշետային PC-ները  կառանձնանան անջատման անհնարինությամբ. անջատման կոճակը սեղմելիս այն  պարզապես կանցնի էներգախնայողության ռեժիմի: